ԱՄԷ-ում բնակվող գործարար Աբրահամ Մելքոնյանը Դուբայի միջազգային օդանավակայանում շահել է 1 մլն դոլար, հաղորդում է Rusarminfo.ru-ն։
50-ամյա հայ գործարարը դարձել է առաջին հայը, ով հաղթել է «Հազարամյակի միլիոնատերեր» սերիայում:
Ըստ «Zawya» լրատվական պորտալի՝ խաղարկությունը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 30-ին։ Մելքոնյանը հաղթող տոմսը ձեռք է բերել նոյեմբերի 18-ին։
Մելքոնյանը 32 տարի ապրում է Դուբայում և խաղարկությունների մշտական մասնակիցն է։ Նա նախկինում շահել է BMW մակնիշի ավտոմեքենա։
Ձեռնարկատերը երեք երեխաների հայր է և ծանր տեխնիկայի բիզնես է վարում Դուբայում և Շարջայում: