«Խնայելով իմ ժամանակը, հրատապության առումով, պնդում եմ, որ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել, վստահաբար: Ինչ վերաբերվում է ծեծկռտուքներին՝ դրանք իրավիճակից բխող, պահի թելադրանքով իրականացվող գործողություններ են, որոնք կարող են հստակ գնահատականի արժանանալ». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, պաշտպանության հանձնաժողովի նիստում ասաց ՊՆ փոխանախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ արդյո՞ք ՊՆ-ն որևէ քննություն իրականացրել է, պարզելու՝ զինվորական ստորաբաժանումներն ինչո՞ ւ են ոչ թե կրակոցների, այլ ծեծկռտուքի միջոցով փորձել կանխել թշնամու առաջախաղացումը:
Գեղամ Մանուկյանն էլ հակադարձեց.
«Չեմ ուզում վիճաբանել և աշխատանքը խանգարել, քանի որ պարոն Սարգսյանը շտապում է, բայց աբսուրդ է, երբ սահմանին փայտով իրար ծեծում են, ու պարզվում է, որ կրակելու հրաման չեն տվել: Եթե հրաման չեն տվել, վարչապետը, ՊՆ նախարարը և ԳՇ պետը մեկ օրվա ընթացքում այս հարցը կարող էին կարգավորել, այլ ոչ թե թույլ տալ, որ մեր բանակը ձեռնամարտի մեջ մտներ ադրբեջանական բանակի հետ, հետո էլ դավաճաններ հռչակեին»,-նշեց Մանուկյանը: