Search
Close this search box.

ՀՕՊ զորքերն իրավասու են Հայաստանի անվտանգությանը սպառնալու դեպքում ոչնչացնել օդանավը կամ այլ թռչող սարք. ՊՆ փոխնախարար

«Հակաօդային պաշտպանության զորքերն իրավասու են ՀՀ անվտանգությանը սպառնալու դեպքում կամ Հայաստանի նկատմամբ թշնամական որևէ գործողություն կատարելիս ուղեկցել և ստիպել օդանավին կամ այլ թռչող սարքին վայրէջք կատարել օդանավակայաններում կամ համապատասխան այլ տարածքում, իսկ եթե օդանավը կամ այլ թռչող սարքը շարունակում է նշված գործողությունները, հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները ոչնչացնում են նշված օդանավը կամ այլ թռչող սարքը». Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց նախագծի հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացրանելով օրենքի նախագիծը, որով փոփոխություններ է նախատեսվում «Պետական սահմանի մասին» օրենքում:

Նախագծով առաջարկվում է կանոնակարգել օդային տարածքում ՀՀ պետական սահմանը պահպանելիս և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման համար հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ուժերի կողմից զենքի և մարտական տեխնիկայի կիրառման ընթացակարգը, դրանց կիրառման վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

Please enter a valid URL