Կյանքի մի մե՜ծ հատված կարծում էի,թե կարևորը՝ սպասված լինելն է.
հիմա ասում եմ՝ սպասումներն են…
Բայց մարդն անուղղելի է։Փորձ ու տարիք խրատում են,անփորձությունը՝ փիլիսոփայում։
Առաջ փոքր ինչ այլ էր։Ուրացումը մեղքի ծանրագույն տեսակ էր,որ անուն էր ջնջում,պատվազուրկ էր անում,հայտնվում էիր մերժվածի կարգավիճակում։
Իսկ էսօ՞ր,
-Նայած ի՞նչ ես ձեռք գցել՝ արդյունքում։
Ու էս,էսօր վաստակել ենք կոչում…
Մեր հավատարմությունն ու նվիրումն էսօր կարողությունների մեջ ենք դրել։
Ու էնքա՜ն կարևոր փոխհատուցումները լոկ սպասումների են մնացել,որ չեն գալիս,ու չեն գալիս…
Ահա նախկինում ինչու էր փոքր ինչ այլ։
Բակ ու թաղամաս իրենց ավանդույթներն ունեին։Կապ կար,շղթայացում,պահել-պահպանել կար ու կարգապահություն,որովհետև,
նաև գիրքն էր կրթում,օրենքներից էլ օրինապահ՝ հարգանքը, գնահատանքը,հեղինակավորների վաստակն ու փառքը,ու էս ամենն էր հենց,որ մեր օրերում էսքա՜ն չենք սիրում որպես՝ « Մշակույթ »արտաբերել։
Սպասված լինելը՝ ձգտում էր,ու ձեռք բերված վաստակի պատասխանատվություն,կոչում,հեղինակություն,և,ուրեմն,սպասումներն էլ,գուցե ոչ շռնդալից,բայց գալի՜ս էին։Ո՜նց էլ լիներ մի դուռ բացվում էր էլի,հավատարիմ մի դուռ,չուրացող ու անկեղծ մի շարունակություն…
Տասնամյակներ շարունակ մեր ջահելներին բաց թողեցինք։Ովքեր մշակույթ ու ավանդույթներ պետք է պահպանեին՝ բիզնես անողներին դրանք հանձնեցի՜ն,ազգովի անցանք փող աշխատելու…
Դրա համար էլ էսօր ուրացումն ու՞մ շունն է,կարևորը մեջը բան լինի։
… Բա էսքան զոհե՞րը…
Էսքան բզկտվելն ու մասնատվելը միայն զենքի կամ սպառազինությա՞ն խնդիրներ էին։
Էսքան «խաբեբա ազգափրկիչ ու ազգանվեր կեղծավոր » թշնամի՞ն լույս-աշխարհ բերեց։Էսքան չխրատված խրատ անող,ինքնակոչ ու մեծամիտ՝ ո՞ր « աշխարհաքաղական շահը» բերեց,թե բա՝ մարդասիրական օգնություն է,դուք էլ միամիտ ժողովուրդ եք,տարեք՝ քանդվեք…
Ոչ կարգին սիրել սովորեցինք,ոչ կարգին՝ գնահատել,մտածել ու հասկանալ։
Ու էսօ՞ր…
Էսօր ամենակարևորներից կարևորն արդեն սպասված լինելը չէ.
— Կարևորն՝ սպասումներն են…