Search
Close this search box.

Ռեստորանային ոլորտը չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին. հայտարարություն

«Ռեստորանների ասոցացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ՀՀ կառավարությանը և Առողջապահության նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից։

«Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր։

Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին։

Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով, մասնավորապես, առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց»,-ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք՝ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հայտարարել է, թե առողջապահության նախարարությունը մշակում է նախագիծ՝ առաջարկելով ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար ևս կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ թեստավորված լինելու պահանջ սահմանել:

Please enter a valid URL