Երկուշաբթի Իրանի կենտրոնական Չահարմահալ եւ Բախտիարիա նահանգում ուղղաթիռ է կործանվել։ Այս մասին հայտնում է IRIB հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան։
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատները, որոնք պետք է ժամանեն մեկ ժամվա ընթացքում։
Ուղղաթիռում գտնվող ուղեւորների թիվը եւ վթարի պատճառները պարզվում են։