Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչու են անչափահասները գնում ինքնասպանության. հեռախոսով հրահանգնե՞ր են ստանում

ArmLur.am-ը գրում է. Նոյեմբերի 2–ին ժամը 18։41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ քաղաքացին ինքնասպան է եղել՝ նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից։ Փրկարարները կամրջի տակից հայտնաբերել են Հ․ Ա․-ի ծնված 2005 թ․դին։
Ըստ ականատեսների տղան դեպքի պահին եղել է միայնակ ու ինքն է իրեն նետել կամրջից: Այդ օրը տղան դպրոցից դուրս էր եկել, որ գնար մաթեմատիկայի պարապմունքի, բայց չէր գնացել:
«Տղայի մոտ գրություն կամ հուշող որևէ բան չէր հայտնաբերվել, գտել են միայն անձնական հեռախոսը, որտեղ ևս կասկածելի բան չի եղել:
Իրավապահների հետ զրույցում պատանու ծնողները նշել են՝ կասկած անգամ չունեն, թե ինչի հետևանքով կարող էր նա գնալ այդպիսի քայլի:

Ասում են՝ տղան եղել է ինքնամփոփ ու քչախոս, հիմնականում զբաղվել է իր դասերով և հեռախոսով։
Դեպքի նախորդ օրը նա ծնողների, հարազատների հետ իր տարեդարձն է նշել, ամեն ինչ նորմալ է եղել:
«Նորմալ ընտանիքի երեխա էր, մայրը ուսուցչուհի է, հայրը՝ տաքսու վարորդ: Ունի նաև իրենից փոքր մեկ եղբայր»:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ երեխան միգուցե ինքնասպանության է գնացել «Սինիյ կիտ» խաղի պատճառով։ Խաղի մասնակցին ամեն օր խնդիրներ են առաջարկվում՝ նայել այսինչ ֆիլմը, լսել այսինչ երաժշտությունը, ամենավերջին առաջադրանքը ինքնասպան լինելն է։

Ի դեպ սա առաջին դեպքը չէ, որ երեխաները գնում են այդ քայլին:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL