Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Աշխաբադում հանդիպել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Ջեյհուն Բայրամովին։ ԱԳ նախարարները քննարկվել են տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, այդ թվում Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը, նույն օրը ստորագրված համաձայնագիրը, եռակողմ հայտարարությունների կատարման հարցերը, ինչպես նաև 3+3 ձեւաչափով համագործակցության կարեւորությունը: