Search
Close this search box.

Պուտինն ԱԽ նիստում ներկայացրել է Ալիևի և Փաշինյանի հետ հանդիպման արդյունքները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ տեսակոնֆերանսի միջոցով օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ։

ՌԴ նախագահը ԱԽ նիստի ընթացքում մանրամասներ է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից, արցախյան հակամարտության կարգավորման շուրջ քննարկման արդյունքներից և ձեռք բերված պայմանավորվածություններից:

Նիստի ժամանակ Պուտինն անդրադարձել է գործընկերների և հարևանների հետ հարաբերություններին առնչվող համալիր հարցերին, ինչպես նաև օրեր առաջ Կուզբասի «Լիստվյաժնայա» հանքում տեղի ունեցած ողբերգությանը:

Անվտանգության խորհրդի նիստին մասնակցել են Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ՌԴ ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, նախագահի վարչակազմի փոխղեկավար Դմիտրի Կոզակը:

Please enter a valid URL