Իրանագետ Վարդանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինձ ճանաչողները գիտեն, թե որքան լավատես եմ, սակայն ուզում եմ արձանագրել՝ եթե ոմանց թվում է, թե ինչ-որ հերթական թղթի հիման վրա Բաքվի բռնապետն էլ չի գնալու ագրեսիայի և բռնազավթման, ապա նրանք սխալվում են։
Ոչ մի թուղթ չի զսպելու սրան, քանզի թղթերը, պատկերավոր ասած, լոկ ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար։
Հետևաբար, միայն պատրանքներով ապրողը կարող է հավատալ, որ մեր բանակը չվերականգնելով ու չարդիականացնելով, թղթի կտորներով կարելի է բացել «խաղաղության դարաշրջան։