Ադրբեջանական պետական SOCAR ընկերության ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը տեղեկացրել է, որ Գորիս-Կապան ճանապարհին տեղադրվել է SOCAR ընկերության ավտոբենզալցակայան։ Այն աշխատելու է ինքնասպասարկման եղանակով։
Տեղադրվել է երեք վառելիքային բաք, որոնցում լինելու է վաճառքի համար նախատեսված АИ-95 – Премиум, АИ-92 եւ դիզելային վառելիք։ Այդ կերպ, ըստ Ահմեդովի, պայմաններ են ստեղծվել բոլոր տեսակի մեքենաներին վառելիքով ապահովման համար։ Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը։