Search
Close this search box.

Շուշան Դոյդոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել վարչապետին

Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Այս մասին Դոյդոյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր ՀՀ Վարչապետին ներկայացրի ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտանության գործակալության պետի պաշտոնից հրաժարվելու դիմումս։ Հպարտ եմ, որ երկու տարի ղեկավարել եմ նորաստեղծ գործակալությունը՝ փորձելով ամուր հիմքերի վրա դնել անձնական տվյալների պաշտպանության նոր զարգացող ոլորտը։

Քաղ. հասարակություն վերադառնալու մշտական ցանկությունս ի վերջո հաղթեց. վերադառնում եմ ՝ բաց կառավարման, տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ջանքերս նոր թափով շարունակելու եւ նոր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով»,- գրառել է Դոյդոյանը:

Նշենք, որ Շուշան Դոյդոյանը այս պաշտոնին էր նշանակվել 2015 թվականին՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հոկտեմբերի 9-ի որոշմամբ:

Please enter a valid URL