Search
Close this search box.

Մայորը հրամայել է զինվորներին մերկ շարվել, պահանջելով` սեռական օրգանները բերել «մարտական դիրքի»

ՌԴ Արխանգելի մարզի Ռիկասիխա գյուղի № 92485 զորամասի հրամանատարը դատապարտվել է այն բանի համար, որ ծաղրել է ենթականերին։ Այս մասին հայտնում է «Բելոմորկանալը»։
Զինծառայողները կոլեկտիվ բողոք են հղել զինդատախազություն՝ մեղադրելով հրամանատարին սեռական բնույթի վիրավորանքների համար։
Մայորը հրամայել է զինվորներին մերկ շարվել, շարքայիններից մեկին կանչել է և ստիպել քանոնով չափել ծառայակիցների սեռական օրգանները՝ պահանջելով նույնիսկ դրանք բերել «մարտական դիրքի»։
«Մրցույթի» շրջանակում մայորը թույլ է տվել ողջ օրը քնել այն զինվորներին, ում անդամն ավելի երկար է եղել։
Հրամանատարին դատապարտել են 4 տարվա ազատազրկման։ Նրան 2 տարով զրկել են ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Please enter a valid URL