Search
Close this search box.

Արցախից տեղեկացնում են

Հադրութի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պեական ծառայությունը։

«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացրել են Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի վարչական տարածքում:

Որոնումներն արդյունք չեն տվել: Փրկարարներն աճյուն կամ մասունք չեն հայտնաբերել:

Զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1701 աճյուն:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կհրապարակի հավելյալ տեղեկություն»,- ասված է հայտարարության մեջ:

Please enter a valid URL