Search
Close this search box.

Հայկական պատվիրակությունը նեղացած է,Ուկրաինան փաստացի հեռացրել է նրանց

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նոյեմբերի 30-ին Կիևում Սևծովյան տնտեսական համագործակցության Գլխավոր ասամբլեայում միջադեպի վերաբերյալ, որտեղ ուկրաինական նախագահությունը «փաստացի հեռացրել է հայ խորհրդարանականների պատվիրակությանը սկզբունքային բնույթ կրող հարցերի վերաբերյալ ամփոփիչ հռչակագրում փոփոխություններ կատարելու համատեղ աշխատանքներից»:
«Ակնհայտ է դառնում, որ Ուկրաինան չի կատարում իր պարտավորությունները որպես ՍԾՏՀ նախագահող, խախտվում են բազմակողմ կազմակերպությունների աշխատանքի համընդհանուր նորմերն ու սկզբունքները, չի ապահովվում պատվիրակությունների լիաֆորմատ մասնակցությունը միջոցառումներին, խախտվում են պառլամենտարիզմի հիմնարար սկզբունքները», — նշված է հայտարարությունում:
Ռուսաստանի ԱԳՆ-ն Ուկրաինային մեղադրել է նաև համաձայնեցված հռչակագրում վերջին պահին փոփոխություններ մտցնելու մեջ, որոնք սադրիչ բնույթ են կրել: Ուկրաինացները չարաշահել են իրենց նախագահական գործառույթները և հասել չհավասարակշռված ձևակերպումների ընդունման՝ դուրս գալով տնտեսական թեմատիկայի շրջանակներից, որով պետք է զբաղվի ՍԾՏՀ ԽԱ-ն:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որում նշված է. «Վեհաժողովի հիսուներորդ հոբելյանական նիստի բացման սկզբում, երբ պատվիրակությունների անդամները մոտ մեկ ժամ սպասում էին դահլիճում, պարզվեց, որ բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի եւ Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել եւ ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրեւ վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլեւ բոլոր պատվիրակությունների եւ ընդհանուր կառույցի հանդեպ»

Please enter a valid URL