200․000 ԱՄՆ ԴՈԼԱՐ Ալեն Սիմոնյանի համար BMW 750LI Xdrive գնելու համար։
Սա համապետական խայտառակություն է։
1․ Առաջին նկարում էդ 200․000 դոլարանոց BMW-ն է։
2․ Երկրորդ նկարում դեռևս ամռանը հրապարակված այն լուսանկարն է, որում հստակ երևում է, թե ինչի մեջ էին ստիպված գիշերն անցկացնել տղերքը՝ քանի որ պետությունը ունակ չէր (կամ չէր ցանկանում) ապահովել բավարար պայմաններ ու կահավորում՝ ՀՀ պետական սահմանները պաշտպանող հայորդիների համար։
Հարցս Սիմոնյանին։ Դուք ՀՀ Ազգային ժողովի նախագահն եք։ ՀՀ արտաքին պարտքը 2021 թվականի առաջին վեցամսյակի տվյալներով կազմում է 8․869․000․000 դոլար։ Սա առնվազն 3 անգամ ավելի շատ է, քան ՀՀ պետական ողջ բյուջեն։
Ձեր նոր BMW-ի փոխարեն հնարավոր է գնել 2500 հատ զինվորական վրան, 3300 հատ բարձր որակի քնապարկ,
250 հատ բարձր որակի գիշերային տեսանելիության սարքեր,
15 հատ ՈւԱԶ մակնիշի զինվորական ամենագնաց։
200․000 դոլարով հնարավոր է շուրջ 50 կիլոմետր սահմանագծի վրա իրականացնել գաբիոններով կամ բետոնով ամրաշինական աշխատանք ու դրա շնորհիվ պահպանել հայ զինվորի կյանքը՝ թշնամու փամփուշտից։
200․000 դոլարով սահմանագծի մի զգալի հատված հնարավոր էր կահավորել նաև տեսախցիկներով ու այլ անհրաժեշտ տեխնիկայով՝ կասեցնելու թշնամու ոտնձգություններն ու փաստեր ձեռք բերելու, թե ո՞վ է ագրեսիայի ճանապարհով լուծում իր խնդիրները։
Բայց ոչ, դուք հոգնել եք թանկարժեք Toyota Land Cruiser 200-ից կամ էլ այդ մեքենան երևի ձեր ճաշակով չի, ձեր տարիքին ու նախապատվություններին չի համապատասխանում, կամ էլ դուք երևի BMW շատ եք սիրում ու պատմական շանս կա պետության հաշվին նման մեքենայով շրջել։ Ես ենթադրու՛մ եմ, չե՛մ պնդում, ուզում եմ որ դու՛ք խոսեք դրա մասին։ Ուզում եմ, որ դու՛ք պատմեք, թե ինչպե՞ս ստացվեց, որ ժամանակին Հայաստանը պադավատապետություն անվանողները հանկարծ մեկը մյուսի հետևից հրաժարվեցին հին պադավատներից ու որոշեցին նոր պադավատներ ձեռք բերել։
Ձեր քաղաքական առաջնորդն էլ, ի դեպ, իշխանության գալուց հետո էլի շուրջ 250․000 դոլար ծախսեց բոլորիս գրպանից, որ նորագույն Մայբախ գնի իր համար։
Դուք ո՞նց եք ձեզ զգում։ Նորմա՞լ է ամեն ինչ։ Որ հանկարծ շարունակեիք հին մեքենայով շրջել, ապա պետության գործերը դրանից վա՞տ էին գնալու, ասենք՝ դուք մեջքի ցա՞վ էիք ունենալու, թե էգոն էր վնասվելու դրանից։
Ձեր շարասյան մեջ առանց այդ էլ ահագին մեքենա կա։ Պետություն ձեր վրա առանց այդ էլ ահագին փող է ծախսում, էլ դաչաներ տալիս, էլ թիկնազոր, էլ պարգևավճարներ, էլ կամադիռովչնիներ։
Ալեն, անկեղծ, հուսամ գոնե կկարդաս։ Մեր տարիքային տարբերությունը մեծ չի։ Ես էլ ջահելություն անելուց հեռու չեմ։ Իմ մեքենան էլ է BMW, ես էլ եմ մի ինչ-որ փուլում դերասանությամբ զբաղվել, հոդվածներ գրել, լրատվականներում աշխատել։ Բայց իմ ու քո տարբերությունն այն է, որ ես քշում եմ 8000 դոլարանոց BMW՝ իմ հաշվին, իսկ դու շուտով 200․000-նոց BMW՝ բոլորիս հաշվին։
Հ․Գ․ Լավ ապրել, ճոխ ապրել որևէ մեկին չես արգելի։ Յուրաքանչյուրի իրավունքն է, բայց որքանո՞վ է արդար ճոխ ապրուստը կազմակերպել աղքատ երկրի բյուջեի հաշվին։
Հրաժարվի՛ր էդ մեքենայից։ Հայտարարիր, որ էդ փողը գնալու է Սյունիքի ու Վայոց ձորի սահմանային գծի ամրաշինմանը, խրամատներ փորլուն ու գետնատնակներ կահավորելուն։
Դա արդար կլինի։ Դու քեզ, վստահ եմ, անհամեմատ ավելի լավ կզգաս, քան թույն BM-ով ամեն օր քաղաքում շրջելուց։
Դավիթ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից