ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է փոխվարչապետ:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկություն՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Համբարձում ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել փոխվարչապետ»,- ասված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ մինչ այդ Համբարձում Մաթևոսյանը զբաղեցնում էր Արմարվիրի մարզպետի պաշտոնը: