Երևանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը կոչ-նամակով դիմել էր ՀՀ մարզպետերին և խնդրել է իրենց անձնական միջոցներից 1000 դոլարի չափով ներդրում անել վիրավոր զինվորների և զինհաշմանդամների համար վերականգնողական կենտրոնի կահավորման համար:
«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» բարեգործական ՀԿ-ն պատրաստվում է ստեղծել Վերականգնողական կենտրոն, որի համար տարածք է տրամադրել Երևանի պետական բժշկական համալսարանը: Այն կարիք ուներ հիմնանորոգման ու կահավորման, որի համար բավարար կլինի յուրաքանչյուր մարզպետի կողմից 1000 դոլարի ներդրումը: Ու հենց այդ պատճառով էլ Անահիտ Բախշյանը որոշեց դիմել մարզպետերին:Բայց որևէ մարզպետ ոչ միայն գումար չի նվիրաբերել, այլև նույնիսկ չի էլ արձագանքել այդ կոչին: Եթե պետական միջոցներից հարկ լիներ հատկացնել, գուցե և ռիսկի գնային, տային փողն ու մի լավ գովազդեին իրենց հայրենանվեր արարքը: Բայց հիմա այդ դեպքը չէ: Մարզպետները թող կամուֆլյաժ հագնեն, դիրքեր գնան, ինչպես դա անում է Ծառուկյանի փեսա մարզպետ Գուլոյանը, ով բանակում չի էլ ծառայել: