Ազատագրական շարժման ներկայացուցիչները կաթվածահար են արել Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը։
Շարժումը նախաձեռնել են մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և Վազգեն Պետրոսյանը: Շարժմանը երեկվանից միացել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ և կազմակերպություններ:
Արդեն երկու օր անընդմեջ Շարժումը կազմակերպում է հանրահավաքներ և անհնազանդության միջոցառումներ։