ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն նոյեմբերի 26-ին Սոչիում, այդ մասին հայտնում է Կրեմլը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ նրանք կնախանշեն հետագա քայլերը Լեռնային Ղարաբաղում կայունության ամրապնդման և խաղաղ կյանք հաստատելու համար։
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբից լայնորեն քննարկվում է Պուտին-Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպումը։ Ավելի վաղ Եվրոպական խորհրդի նախագահը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում։ Լուրեր էին շրջանառվում նաև, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ եռակողմ հանդիպում է կայանալու։