Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Արցախի 21-ամյա բնակիչը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ

Արցախի անվտանգության ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ վաղ առավոտյան, ԱՀ ազգային անվտանգության ծառայություն հաղորդվել է Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ. Մ.-ի անհայտ կորելու մասին:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:

«Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, որոնք պարզել ու հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության համար: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ. Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու հետևանքով ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Please enter a valid URL