Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամսի 10–ին ես եղել եմ Կազանում. Հայկ Սարգսյանը՝ Տույի սպանության եւ դեպքի վայրում լինելու մասին

Ես այդ սպանության հետ այնքան կապ ունեմ, որքան դուք, այսինքն կապ չունեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որի, նոյեմբերի 11-ին ինքը իբր եղել է նախկին պատգամավոր Արտյուշ Սիմոնյանի տան մոտ, սպասելիս է եղել քրեական հեղինակություն Տույին, որտեղ տեղի են ունեցել արյունալի իրադարձություններ, սպանվել է 4 մարդ, այդ թվում նախկին պատգամավորն ու Տույը:

«Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին, ես ամսի 10-ի առավոտյան արդեն եղել եմ Կազանում: Դեպքի մասնակիցներից որեւէ մեկին չեմ ճանաչում»,-հայտարարեց Հայկ Սարգսյանը:

Please enter a valid URL