Search
Close this search box.

13 զինծառայողների գերեվարումից անցել է 6 օր, սակայն Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում նրանց դեռ չեն տեսակցել

6 օր է անցել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագծում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով պաշտոնական տվյալներով 13 զինծառայողի գերեվարումից, սակայն նրանց վերադարձնելու ուղղությամբ տեսանելի քայլեր չեն արվում։ Անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում դեռ չեն տեսակցել ռազմագերիներին։

«Այս պահին նորություն չկա, որևէ բան չեմ կարող հաստատել, սպասում ենք»,- տեղեկությունը «Փաստինֆո»-ին փոխանցեց Կարմիր Խաչի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին՝ նշելով, որ իշխանությունների հետ երկխոսություններ են ընթանում։

Կարմիր խաչը կապի մեջ է համապատասխան իշխանությունների հետ, հետևում են իրադարձություններին։ Հիմնականում համապատասխան իշխանությունների հետ ներկոնֆիդենցիալ երկխոսություն է ընթանում՝ իրավիճակը պարզաբանելու և ըստ այդմ գործելու ըստ իրենց մանդատի։

Please enter a valid URL