«․․․Պատերազմը ավարտված չի եղել և չի ավարտվելու, քանի դեռ մենք՝ որպես ազգ, որոշում ենք կայացրել ապրել ա՛յս տարածաշրջանում, ա՛յս հայրենիքում, ա՛յս երկրում: Սա մեր ազգի ինքնության հավերժական կռիվն է լինելու: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք այդ պատերազմին:
Մենք կեղծ խաղաղությամբ առաջ գնալու ոչ մի թեզ չունենք և ոչ մի երաշխիք չունենք: Մեր խաղաղության նվաճման միակ ճանապարհը ռազմասեր լինելն է: Եվ խաղաղության նվաճման միակ ճանապարհը գիտակցությունն է, որ մենք որոշում ենք կայացրել ապրել այս երկրում, որը մեր աստվածատուր, սրբազան երկիրն է, որտեղ ջրերից ավելի շատ մեր զավակների և հայրերի արյունն է: Հետևաբար՝ ամեն վայրկյանն է մեզ համար պատերազմ: Նախ մեր ներքին՝ հոգու պատերազմը հաղթելու և, ապա մեր վճռական հաղթանակը՝ երկրի վրա մեր ինքնության և արժանապատվության հաստատման:
Սա բոլոր նրաց է ուղղված, ովքեր խաղաղության կեղծ թեզերով են գալիս մեզ մոտ: Չկա նման բան: Ուզու՞մ ես խաղաղություն՝ պետք է ռազմասեր լինես, պատերազմասեր լինես, և հաղթանակով հաստատես խաղաղություն», -նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան
Հարցին՝ պատերազմասեր մարդկանց անվանում են ռևանշիստներ, Բագրատ Սրբազանը պատասխանել է. «Չգիտեմ՝ ով, ինչ է անվանում: Ես անվանում եմ՝ հաղթանակողներ»: