Քաղաքացիներն այսօր վաղ առավոտից 44 րոպե փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։ Ակցիա իրականացնող քաղաքացիների թվում են ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, լրագրող Նաիրի Հոխիկյանը, փաստաբան Արա Զոհրաբյանը: Քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել կարևոր պահանջներ և նշել, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում շարունակելու են անհնազանդության զանգվածային ակցիաները: Նրանք պահանջում են վռնդել մեր ինքնիշխան տարածք ապօրինի մտած թշնամուն և Սյունիքով միջանցք չտրամադրել թուրքին: Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում տեր կանգնել երկրին, քանի որ Հայաստանը և Արցախը վտանգված են:
Երևանի տարբեր փողոցներ վաղ առավոտից արգելափակված են, այդ թվում՝ Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան, Հաղթանակի կամուրջը:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 17:00-ին Հանրապետության հրապարակում ևս հավաք է նախատեսված: