Առաջին անգամ «Ռուսկիյե վիտյազի»-ն ցուցադրել են իրենց արվեստը Հայաստանում: Ցուցադրական թռիչքը կայացել է նոյեմբերի 21-ին եւ նվիրվել ՌԴ ՊՆ Մյասնիկովի անվան ռազմական ավիացիոն ուսումնարանի 111-ամյակին:
Երեւանյան «Էրեբունի» օդակայանում հավաքված հանդիսատեսը ստացավ եզակի հնարավորություն տեսնել փառահեղ «Վիտյազների» արվեստը: Չորս ինքնաթիռները փոխգնդապետ Անդրեյ Ալեքսեւեի գվարդիայի հրամանատարության ներքո ցուցադրել են բարձրագույն պիլոտաժի պատկերներ՝ շեղանկյուն, խիտ շեղանկյուն, աղեղ, Նեստերովի օղակներ, տակառներ, կիսատակառներ, սինքրոն տակառներ եւ այլն: Պատկերները կատարվել են հարձակման կրիտիկական անկյան տակ եւ հսկայական ծանրաբեռնվածություններով՝ օդանավերի եւ օդաչուների հնարավորությունների եզրին:
Վարպետ օդաչուները կատարել են բարձրագույն պիլոտաժի պատկերները 30 տոննա կշռող Սու 30 ՍՄ օդանավերով ավելի քան 700 կմ/ժ արագությամբ թեւերի միջեւ շուրջ երկու մետր հեռավորության պայմաններում:
Նախքան ցուցադրական թռիչքները կարճ հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ Հայաստանում լեգենդար խմբի ցուցադրությունը բարեկամության, հարգանքի, համերաշխության նշան է ՌԴ ղեկավարության, պաշտպանության նախարարության ղեկավարության կողմից եղբայրական հայ ժողովրդի նկատմամբ: «Դա շատ կարեւոր է այս բարդ շրջանում, որն ապրում է մեր եղբայրական երկիրը, եւ այն, ինչը մենք կտեսնենք այսօր, ոչ միայն բարձրագույն պիլոտաժի, ռուս օդաչուների մարտարվեստի խորհրդանիշ է, այլ նաեւ մեր եղբայրական միութենական հարաբերությունների վկայություն է»,-ընդգծել է դեսպանը: