48-ամյա Ջենիֆեր Լոպեսի հրաշալի կազմվածքի գաղտնիքը սուրճից և ալկոհոլից հրաժարվելն է, տեղեկացնում է իտալական Marie Claire պարբերականը:
Երգչուհին չի սիրում խիստ դիետաներ պահել և կարող է սիրելի լատտեն կամ գինին փոխարինել պաղպաղակով կամ բլիթով: Երգչուհու սննդակարգում ներառված է օրական 3 պրոտեինային կոկտեյլ: Նա չի ուտում արագ սնունդ, ապխտած ու տապակած ուտեստներ, շատ է օգտագործում ընկուզեղեն և բրոկոլի: Կարևոր է նաև 8-ժամյա քունը:
Լոպեսը նաև անձնական մարզչի օգնությամբ ուժային վարժություններ և պիլատես է անում: