Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանն ահազանգում է՝ Երևանյան լճի փոխարեն շուտով կունենանք աղբանոց՝ Երևանի սրտում:
«Երևանյան լիճն այսօր:
Ինչպես գիտեք, մի երկու շաբաթ լիճն ամբողջովին ցամաքեցվել էր մաքրման աշխատանքներ իրականացնելու նպատակով (համենայն դեպս՝ այդպես գիտեի): Հիմա այն նորից ջրով լցվել է, սակայն հիմա ջրի վրա լողացող աղբն ավելի շատ է, իսկ ափերի աղբի պակասեցում ընդհանրապես չի նկատվում:
Հակառակը՝ շատացել է: Եթե այսպես շարունակվի, ապա շուտով լճի փոխարեն կունենանք աղբանոց Երևանի սրտում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Պիպոյանը: