Search
Close this search box.

Ամենացավալին այն է, որ սրանք տարրական մաթեմատիկա են պարապում իմ Հայրենիքի հաշվին

Եկեք հաշվենք:
Բարխուդարլու՝ 10.1 քառ. կմ
Սոֆուլու՝ 22 քառ. կմ
Վերին Ոսկեպար՝ 8.6 քառ. կմ
Տիգրանաշեն՝ 19 քառ.կմ
ԸՆԴՀԱՆՈւՐ՝ 59.7 քառ.կմ

Արծվաշեն՝ 40 քառ. կմ
2021 թ գրավված տարածքներ՝ 41 քառ. կմ
Լաչինի միջանցք՝ շուրջ 30 քառ. կմ
ԸՆԴՀԱՆՈւՐ՝ 111 քառ. կմ
111 քառ. կմ — 59.7 քառ. կմ = 51.3 քառ. կմ

«Զանգեզուրի միջանցք» Սյունիքի ամենանեղ հատվածով, հաշվի առնելով թշնամու առաջխաղացումը՝ շուրջ 50-52 քառ. կմ
Փաստորեն, սրանք տարրական մաթեմատիկան քողարկում են դիվանագիտությամբ, բանակցություններով, հայրենասիրությամբ:
Իսկ ամենացավալին այն է, որ սրանք տարրական մաթեմատիկա են պարապում իմ Հայրենիքի հաշվին, քանզի թվարկածս Սոֆուլուն, Բարխուդարլուն, Վերին Ոսկեպարը, Տիգրանաշենը, Արծվաշենը, 2021 թ գրավված 41 քառ. կմ, Լաչինի միջանցքը և Սյունիքի ամենանեղ հատվածն իմ Հայրենիքն է:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյան

Please enter a valid URL