Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպում անցկացնել: Այս մասին ասվում է ԵՄ հայտարարության մեջ, հաղորդում է Ռիա Նովոստին։
«Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջարկել է ԵՄ-Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում Բրյուսելում հանդիպում անցկացնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ։ Ղեկավարները պայմանավորվել են հանդիպում անցկացնել Բրյուսելում՝ քննարկելու տարածաշրջանային իրավիճակը եւ լարվածությունը հաղթահարելու ուղիները», — ասվում է փաստաթղթում։
Նշվում է, որ նրանք պայմանավորվել են նաև պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապի շուրջ՝ միջադեպերը կանխելու համար։