Search
Close this search box.

Ախալքալաքոււմ 19-ամյա զինծառայող է մահացել

Ջավախքի Փոկա գյուղից 19-ամյա զինծառայող Սարգիս Սահակյանը մահացել է Ախալցիխեում ստամոքսի վիրահատությունից մեկ օր անց։ Jnews-ը գրում է, որ Փոկա գյուղի բնակիչները Ախալցիխեում հավաքվել էին Սամցխե-Ջավախքի դատաբժշկական փորձաքննության բյուրոյի դիմաց։

19-ամյա Սարգիս Սահակյանը ծառայում էր Ախալքալաքի զորամասում։

Նոյեմբերի 11-ին Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցում նա ստամոքսի խոցի վիրահատության էր ենթարկվել, որի մասին ընտանիքը տեղեկացվել էր հաջորդ օրը։

Սարգիս Սահակյանը նոյեմբերի 16-ին դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն կլինիկան հիվանդից պահանջել էր հաջորդ օրը վերադառնալ։ Նոյեմբերի 18-ին ժամը 13:30-ի սահմաններում զանգահարել են ընտանիքին և հայտնել, որ զինծառայողը մահացել է։

Հարազատները և համագյուղացիները պահանջում են պարզաբանում։

Please enter a valid URL