Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆիթնես մարզիչին գնդակահարել են ուղիղ եթերում` նրա հետևորդների աչքի առաջ

Հարավային Աֆրիկայում հանրաճանաչ ֆիթնես մարզիչ Լոուրենս Մասինգը ուղիղ եթեր է դուրս եկել Zoom-ով` կազմակերպելու անվճար դասընթաց նրանց համար, ովքեր ցանկանում են մարզվել: Տղայի դասին 200-ից ավելի մարդ էր հետևում, երբ հանկարծ նրանց աչքի առաջ ողբերգություն տեղի ունեցավ։

Զինված ավազակը հանկարծակի ներխուժել է Լոուրենսի տուն և հարձակվել մարզչի վրա։ Համացանցում հայտնված սարսափելի կադրերում պարզ երևում է, որ հանցագործը կրակում է արդեն հատակին պառկած տուժածի վրա, լսվում են շփոթված հանդիսատեսների ձայները, ովքեր չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Հաղորդվում է, որ կրակոցներից մեկը եղել է գլխին:

«Մի տղա մտավ ու կրակեց: Մարդիկ մարզվում էին ու չէին հասկանում, թե ինչ է կատարվում։ Իսկ հետո հանցագործը հետ է եկել, եւս երկու անգամ կրակել մարզչի վրա ու փախել»,- պատմել է եթեր մասնակիցը։

Հասկանալով, թե ինչ է տեղի ունեցել` հանդիսատեսը փորձել է ճշտել մարզչի հասցեն՝ օգնություն կանչելու համար, գրում է Daily Mail-ը։

Բժիշկները տեղ են հասել միայն քառասուն րոպե անց, բայց արդեն ուշ էր։ Այս ամբողջ ընթացքում Լոուրենսի անշունչ մարմինն ընկած էր տեսախցիկի առաջ, իսկ հանցագործը թալանել էր նրա տունը։ Այժմ իրավապահները հետաքննում են դաժան սպանությունը, իսկ օգտատերերը պահանջում են հարձակվողին ավելի արագ գտնել և պատժել օրենքի ողջ խստությամբ։

Please enter a valid URL