Ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա բնակավայրում տրակտորի վրա է կրակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը:
«Մի քանի կրակոց է եղել, մի 40 րոպե առաջ դադարել է: Գյուղի վերջին հատվածում տրակտոր ունեինք, որ ուզել են քշել, գալ գյուղ, այդ ժամանակ են սկսել կրակել»,- նշեց Երանոսյանը:
Նրա փոխանցմամբ՝ տուժածներ չկան, իրավիճակն այժմ կայուն է, հանգիստ է եղել նաեւ նախորդ երկու օրվա ընթացքում: