Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ճակատենի այլընտրանքային ճանապարհին մեռելն ընկել է դագաղի միջից

Երեկ Ճակատենի ալընտրանքային ճանապարհին մեռելն ընկել է դագաղի միջից: Սարսափ ֆիլմի մոտիվներով այսօր կապանցիները իրենց տեսածն ու զգացածն են զանգով փոխանցել Yerevan.Today-ին:

Թուրքի զորքին բերել, սնաիպեռներով նստացրել են Ճակատենի ճամփին… Ու փոխանակ վռնդեին, գերի վերցնեին, անամոթի պես շուռ են եկել հայ գյուղացուն են սովորեցնում թշնամու ավտոմատի տակ համակեցությամբ ապրել:

Հենա երեկ գյուղում դիակ ունեինք, մեր գյուղում ամենահարգված կնոջ թաղումն էր, խայտառակ եղանք: Մեր գյուղի ադաթներով, դագաղը վերցնում են ժամը 12-ին, մեկին թաղում են, բայց հազիվ կարեցանք թաղել չորսն անց կես: Երեկ գետինը թաց էր, ավտո չէր անցել, էդ խեղճ կնոջ դիակը ցեխոտ ճամփին էնքան ա լխկլխկալով դագաղը ավտոյի մեջ խփել աջ ու ձախ, որ մեռելի ոտը ընկել ա դագաղից դուրս, մարդիկ ընկնավորել էին վախից:

էդ ավտոն տասը անգամ փոսերից հելավ, նորից խրվեց ցեխի մեջ, հա հետ ու առաջ արեց, օրը մթնեց մի կերպ օրվա վերջին հասցրել են գերեզմանոց փոսը դրել, շտապել ետ: Գյուղի պատվավոր կին էր, 1993-ին ամուսինը ճակատագրի հեգնանքով նույն ճամփով էր գերեզման տարվել-թաղվել, հիմա էլ ադրբեջանցիները ստիպեցին իրեն չտանել մարդավայել միջպետական ասֆալտով­»,- Yerevan.Today-ի հետ զրույցում երեկվա տեսած են վրդովված նկարագրում մի քանի կապանցիներ, ճակատենցնիներ, որոնք ներկա են գտնվել թաղման արարողությանը:

Մեր ճշտող հարցին՝ գուցե այսպիսի հատուկ դեպքերի համար ադրբեջանցիներին հայկական ԱԱԾ-զորքի՞ն դիմեիք, խնդրեիք՝ զավթված Կապան–Ճակատեն ճանապարհը բացեին մեկ ժամով՝ զուտ թաղման թափորի համար, պատասխանեցին՝ տարբերակ չկար․ «Ճակատենում մաքսակետ դնելու օրվանից հայկական համարանիշերով ավտոներ չեն անցնում դեպի Մեղրի միջպետական ճանապարհով, սուտ է… Հայլուրական ոճով բստրված պատմությունների մի՛ հավտացեք:

Կապանում վեշ-մեշոկ ենք հավաքում, կոֆե շաքար, ձեթ, դեղորայք, փող…սկսում ենք հարց ու փորձ անել, որ Ճակատեն գնացող մեկը գտնվի, գյուղապետ Արա Հարությունյանին ոչ միշտ է հաջողվում էդ ճամփան կտրել գալ… ու էդպես մեր թոռներին, ծնողներին տեր ենք կանգնում, մինչև հասկանանք՝ երբ ենք իրենց էդ գյուղից դուրս բերում: Ճակատենում գիշերը տանդ մեջ քնելը վտանգավոր է դառել, մենք անտեր ենք, չգիտենք ում դիմել»,- Yerevan.Today-ի հետ զրույցում Կապանում թշնամու տեղադրված նոր մաքսակետի ստեղծած ծայրահեղ անհարմարություների թեման շարունակում էին ուրիշ սյունեցիներ, ովքեր Ճակատենում ամուսնացած աղջիկ կամ հարս ունեն կամ գյուղում թողած տարեց ծնողներ, որոնց ստիպված են պարբերաբար մթերք հասցնել սրա-նրա միջոցով:

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում:

Please enter a valid URL