Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախընտրական քարոզարշավին Աշոտիկին էր ուղարկում Բաքու՝ գերիների հետ փախանակելու, պրծա՞վ, հիմա գերի ընկնողը հանցագործ Է

լրագրող Նաիրա Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի նախորեին ԱԺ-ում ունեցած ելույթին

Մեկը կար, երեկ ասում էր (ստիպված եմ ցիտել).
«Գուցե սխալ ենք վարվել էմոցիոնալ ֆոնի վրա` ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն. պետք է պարզվի, թե մեր զինվորներն ինչու են գերի ընկնում»:

Նախընտրական քարոզարշավին Աշոտիկին էր ուղարկում Բաքու՝ գերիների հետ փախանակելու, պրծա՞վ, էլ քվե ստանալու, հերթական պոպուլիզմի համար գերիների թեման ակտուալ չի՞: Հիմա գերի ընկնողը հանցագործ, պետական դավաճան ա՞:
Ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանն ընկերների հետ ադրբեջանցի զինվորների է գերի վերցրել, հետո հրաման ստացել նրանց վերադարձնել նույն տեղը: ՈՒ ՄԵՐ ՏՂԵՐՔՆ ԵՆ ԳԵՐԻ ԸՆԿԵԼ ԷԴ ՆՈՒՅՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՁԵՌՔԸ: Տարոնի մարմինը խոշտանգված ուղարկել են Բաքվից:
Ադրբեջանցի գերիներին հետ տանելու հրամանն ո՞վ է տվել:
Ո՞վ պիտի պատասխան տա, սատանի ծնունդներ:

Please enter a valid URL