Մեր տղաների դիերը Բաքվում կարող էին լինել միայն երկու պարագայում, կամ մարտերը ընթացել են Բաքվում, կամ Ադրբեջանը սպանում է հայ գերիներին։
Բայց մեր իշխանությունների համար այլևս ոչ մի բան նշանակություն չունի, նրանք մեզ «ավետում են», որ «միջազգային հանրությունը հոգնել է մեզանից և ասում է իրար հետ հարցերը լուծեք», մեր իշխանություններն էլ «լուծում են», ասում են չկա ագրեսիա, չկան տարածքային կորուստներ, չկան պատերազմական հանցագործություններ, չկա Երևան Սյունիք մայրուղու վրա կախված թշնամական բանակ, չկա հումանիտար ճգնաժամի վտանգ, չկա ՄԱԿի Անվտանգության Խորհրդին դիմելու որևէ պատճառ, կա ցեղասպանների հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու նպատակ, ըստ որի Ադրբեջանի ռազմական ագրեսիաների արդյունքները պետք է «օրինականացվեն», Արցախը դառնա Ադրբեջան, Սյունիքը դառնա թուրքական միջանցք, Հայաստանը կտրվի Իրանից և վերևում էլ Վրաստանից (անկլավների հանձնումից հետո)։
Այս ամենին լուռ հետևող հանրությանը շատ քիչ ժամանակ մնաց սպասելու, ավարտը մոտ է…
Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան էջից