Հայաստանում նոյեմբերի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1019 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 331914 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2281212 վերջին մեկ օրում` 10074 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 23381 պացիենտ. Մեկ օրում նվազել է 475-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 299953 անձ` վերջին մեկ օրում 1461 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 30 քաղաքացի, մահացածների թիվը 7183 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1397 է: