Search
Close this search box.

Կազմակերպված արշավ է սկսվել գերեվարված տղերքի դեմ՝ պրոպագանլեով «նռնակով ինքնասպան լինելը

Ընկերներ, հիմա դուք հասկանում եք չէ՞, որ կազմակերպված արշավ է սկսվել գերեվարված տղերքի դեմ: Սա՞ ինչ նպատակ ունի: Միթե վերջապես հասկացաք, որ գերի ունենալն ու հարցը լուծելու անկարողությունը ձեր ամոթն ու խայտառակությունն է: Եթե այդպես է, ապա հիմա տականք քայլ եք անում՝ պրոպագանլեով «նռնակով ինքնասպան լինելը»:

Անմեղ, ջահել, անփորձ տղերքին ուզում եք ինքնասպան լինե՞լ սովորեցնել: Որ ի՞նչ: Որ էլ հարց չլինի՞ լուծելու: Չէ՞, որ «գերի»-ն կենդանի մնալու, տուն վերադառնալու հույս ունի, գերեվարված տղու ընտանիքին մի րոպե պատկերացրեք: Խիղճ ունե՞ք դուք, արա:

Իսկ խոսելուց առաջ մտածե՞լ եք, որ գերությունից վրադարձած տղերքի վրա էս պրոպագանդայով դուք անդառնալի ազդեցություն կարող եք ունենալ: Մի ամբողջ սերունդ ենք կորցրել: Հիմա էլ ակտիվորեն պրոպագանդում եք տղերքի ինքնաոչնչացումը, որպեսզի գլուխներդ մի մեծ ցավից ազատեք, հա՞: Այդպես է ստացվում:

Ձեր կազմակերպված արշավը ձեր որդիներին կցանկանայի՞ք: Իսկական արժանապատիվ հայ զինվորականը նաև գերեվարումն է պատվով հաղթահարում, իսկ ձեր նման սողացող առնետները սեփական թուլամորթությունն արդարացնելու համար դիակների վրայով էլ են քայլում, սրբությունն էլ են անտեսում…

Վրույր Թադևոսյան

Please enter a valid URL