Search
Close this search box.

Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Դեկտեմբերի 1-ին, ժամը 09:18-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենիացի փողոցի թիվ 30 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 1954թ. ծնված Ա. Ե-ը շենքի առաջին հարկից ընկել է վերելակի հորանը:

Փրկարարները հորանից դուրս են բերել Ա. Ե-ին, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Please enter a valid URL