Search
Close this search box.

Ինչպես է թույնը հայտնվել գեներալի մոտ

Մարդկության դեմ իրագործած հանցագործությունների մեջ մեղադրվող խորվաթ գեներալը ցնցել է Հաագայի դատավորներին՝ հենց դատարանի դահլիճում թույն խմելով:
Նման բան Հագան դեռ չէր տեսել: Սլոբոդան Պրալյակը, նախկին խորվաթ գեներալը, ով բոսնիացիների դեմ ազգային մաքրազտումներ իրականացնելու համար Հաագայում ՄԱԿ-ի դատարանի կողմից 20 տարվա ազատազրկման դատապարտվեց, լսելով դատավճիռը, տեղում թույն խմեց եւ մեկ ժամ անց մահացավ:Հաագայի միջազգային դատարանում նիստի ժամանակ մահացած բոսնիացի խորվաթների ռազմական առաջնորդ Սլոբոդան Պրալյակը կարող էր թույնը ստանալ կոստյումի հետ, որը դատարանում նրա հագին էր։ Դատավարությունը շարունակվում է արդեն 13 տարի, այդ իսկ պատճառով անվտանգության աշխատակիցների զգոնությունը բթացած է եղել։ Կոստյումը գեներալի խուց են բերել նիստից անմիջապես առաջ, և ըստ ամենայնի, այն պատշաճ ձևով չեն ստուգել։

Թույնի փոխանցման մեջ կասկածվում է փաստաբաններից, անվտանգության աշխատողներից կամ միջազգային դատարանի ծառայողներից մեկը։

Please enter a valid URL