Search
Close this search box.

Մի քանի զինծառայողների հարազատներ մեկնել են Սյունիք՝ նրանց մասին տեղեկություն ստանալու

Նոյեմբերի 16-ին Սյունիքում հայկական դիրքերի վրա ադրբեջանական զինուժի հարձակումից հետո մի քանի զինծառայողների ծնողներ մեկնել են Սյունիք՝ իրենց երեխաների մասին տեղեկություններ ստանալու համար, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Իշխանասարից։

Նրանցից մի քանիսը ավտոմեքենաները թողնելով մարտական գործողություններին ամենամոտ բնակավայրում՝ Իշխանասար գյուղում, փորձել են դիրքեր բարձրանալ, պատմել են գյուղացիները։

Միեւնույն ժամանակ Իշխանասարի ղեկավար Մարատ Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունը՝ շեշտելով, որ նրանց այնտեղ պարզապես չէին թողնի։

Գյուղի բնակիչներից մի քանիսն իրենք են բահեր վերցրել ու բարձրացել սարերը՝ զինվորականներին ինժեներական աշխատանքների ժամանակ օգնելու համար։

Please enter a valid URL