Search
Close this search box.

Ֆրենկ Փալոնեն՝ երեկ տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանային բախումի մասին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն իր թվիթերյան էջում անդրադարձել է նախօրեին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին։ Նա մասնավորապես ասել է, որ հայկական հողերի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծած բռնության էսկալացիան անթույլատրելի է եւ Հայաստանի դեմ այդ մահաբեր էսկալացիան կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան Պետդեպն ու միջազգային հանրությունը կտրուկ դիվանագիտական գործողություններ չձեռնարկեն։

Փալոնեն քննադատել է նաեւ ձեւակերպումներում երկու կողմերին մեղավոր համարելու պրակտիկան, համարելով, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի կանխամտածված խախտում է եւ եթե այն չդադարեցվի, ապա կոգեշնչի Ալիեւին։

Please enter a valid URL