Search
Close this search box.

Սարի թաղի սպանության գործով 27-ամյա հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն

Երևանում այսօր տեղի ունեցած սպանության գործով կասկածյալ 27-ամյա Օնիկ Մ․-ն ներկայացել է ոստիկանությու, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը. «Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13-ի սահմաններում, շտապ օգնության ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում տղամարդու դի կա։ Դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ նշված տան բնակիչ 64-ամյա Գագիկ Հովհաննիսյանին սպանել են։

Դիակի զննությամբ հայտնաբերվել են սուր կտրող-ծակող առարկայով հասցված վնասվածքներ։ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների աշխատակիցների հետ, պարզել են կատարվածի հանգամանքները։

Քրեական հետախույզները, սպանությունը կատարելու կասկածանքով, որոնողական աշխատանքներ են ձեռնարկել 27-ամյա Օնիկ Մ․-ին հայտնաբերելու ուղղությամբ՝ զուգահեռ բացատրական աշխատանքներ իրականացնելով նրա հարազատության շրջանում։

Արդյունքում՝ ժամը 22-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է ներկայացել որոնվող կասկածյալ, Երևանի բնակիչ Օնիկ Մ․-ն։ Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է։

Դեպքի այլ հանգամանքները քննությամբ պարզվում են»։

Please enter a valid URL