Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի՝ ԱԺ այցին ընդառաջ ավտոբուսներով ոստիկաններ են բերվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարան այցին ընդառաջ հարյուրավոր ոստիկաններ ավտոբուսներով տեղափոխվել են ԱԺ-ին հարակից տարածք։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը խորհրդարանի շենքի մոտից։ Այնտեղ են նաև ոստիկանության հատուկ ստորաբաժանումները՝ «Կարմիր բերետները»։

Նիկոլ Փաշինյանն այսօր երկու անգամ է ելույթ ունենալու խորհրդարանում՝ բյուջեի քննարկման ժամանակ, որը նախատեսված է առավոտյան՝ 10:00-ին, ինչպես նաև կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ օրվա երկրորդ կեսին։ Դեռ հայտնի չէ, թե արդյոք ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները կմասնակցե՞ն այս նիստերին, թե՞՝ ոչ։

Please enter a valid URL