Գեղամասար խոշորացված համայնքի սահմանին թշնամին մեծ թվով զինծառայողներ և և զինտեխնիկա է կուտակում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի ղեկավար Հակոբ Ավետյանը։
«Շատ լարված վիճակ է։ Կեսօրից սկսած թշնամու կրակոցներ է հնչեցնում, մեր կողմն էլ պասիվ չէ, պաշտպանական միջոցներ են ձեռնարկվում։ Այս պահին բարձր զգոնությամբ սպասում ենք, թե ինչ պետք է լինի։ Այս պահին կրակոցները շատ չեն, հանդարտ է»,- նշեց նա։
Հակոբ Ավետյանն խոսքով՝ բնակիչների մոտ խուճապ չկա։
«Ինչ-որ տեղ նույնիսկ բնակիչների համար այս ամենը սովորական է դարձել, ամեն ինչ տեսել են։ Հիմա պատրաստ սպասում են ամեն իրավիճակի՝ արագ արձագանքելու համար։ Բնակիչները միշտ էլ պատրաստ են մարտական գործողությունների մասնակցել»,- ընդգծեց Հակոբ Ավետյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են, հանքավայրի աշխատանքները դադարեցվել են։
Առավոտվանից լրատվամիջոցները հայտնում են, որ Գեղարքունիքում ևս իրավիճակը լարված է։ Լարված իրավիճակ է հատկապես Սոթքի ուղղությամբ, հայկական զինված ուժերը բերվել են մարտական պատրաստության առաջին համարի։