Հայաստանը դեռեւս պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին՝ համաձայն 1997 թվականի Բարեկամության համագործակցության եւ փոխօգնության պայմանագրի, օգնության խնդրանքով՝ կապված Ադրբեջանի հետ սահմանին իրադրության լարման հետ։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում հայտարարել է Մոսկվայում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
«Եթե խոսք է գնում գրավոր հայտարարության մասին, ապա դեռեւս չեմ կարող հաստատել, որ նման հայց գրավոր արվել է»,- ասել է դեսպանը։