Search
Close this search box.

«Ժողովուրդ». Նոր հանգամանքներ. Գործարարի ինքնասպանությունից երկու տարի անց

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանի ինքնասպանության առիթով հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի վարչություն` հետագա քննությունը իրականացնելու համար: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ իր լավատեղյակ աղբյուրներից:

Բացի այդ՝ այս օրերին դատարաններում կասեցվում են բոլոր այն քաղաքացիների հայցերը, որտեղ պատասխանող կողմ է հանդես գալիս ինքնասպան եղած գործարարի ընկերությունը` «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն: Հիշեցնենք՝ գործարարը զբաղվում էր շենքերի կառուցապատմամբ և բազում սեփականատերերի պարզապես խաբել էր:

ՔԿ նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ ինքնասպանություն գոր ծած անձի կողմից կառուցված բնակելի շենքի բնակարանները վաճառելու պատրվակով տարբեր անձանցից կատարվել են հափշտակություններ»»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL