Search
Close this search box.

«ՉԻ». Հովիկ Աբրահամյանը խոշոր գումար է տանուլ տվել կազինոյում՝ մոտ 20 մլն դոլար

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «Վերջին շրջանում մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործերը լավ չեն՝ նա ֆինանսական խնդիրներ ունի:

«ՉԻ» տեղեկություններով՝ այդ ֆինանսական խնդիրները ունեն կոնկրետ պատճառ. Հովիկ Աբրահամյանն արտերկիր խաղատներից մեկում շատ խոշոր գումար է տանուլ տվել՝ մոտ 20 մլն դոլար:

Ի դեպ, կազինոներում խաղալը Հովիկ Աբրահամյանի համար նոր սովորույթ չէ: Նա խաղացել է նաեւ պաշտոնյա եղած տարիներին, իսկ վերջերս պարտվելու ցավից, թերեւս, սկսել է նաեւ բանաստեղծական պաթոսով ստատուսներ գրել»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL