Search
Close this search box.

Ադրբեջանցիները 6 հայ զինծառայողի են գերեվարել. Hraparak.am

Hraparak.am–ի տեղեկություններով ադրբեջանցիներն այսօր՝ նոյեմբերի 16–ին, 6 հայ զինվորականի են գերեվարել։ Տեղեկությունը հաստատել են կայքի ՊՆ-ի աղբյուրները, սակայն պաշտոնական հաստատում ստանալ չի հաջողվել։ Պաշտպանության նախարարությունն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկությունը, մեր զանգերն անպատասխան են մնում։

6 զինծառայողի գերեվարման մասին է հայտնում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակի» տեղեկությունների՝ փոխհրաձգությունը ադրբեջանական և հայկական կողմերի զինված ուժերի միջև ընթանում է Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար։

Ըստ կայքի՝ փոխհրաձգությունը սկսվել է այն բանից հետ, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Հայաստանի տարածքում գտնվող Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն մեր զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:

ՀՀ ՊՆ–ն հաղորդում է, որ ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։

Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից։

Please enter a valid URL