Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր սնդիկ փարթիներին մասնակցելու ցանկություն չունենք»․ ընդդիմությունը բոյկոտեց ԱԺ նիստը

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական լիագումար նիստը: «Հայաստան» և «Պատվի ունեմ» խմբակցությունները հայտնեցին, որ ի նշան բողոքի իրենք չեն մասնակցի ԱԺ նիստերին:

«Ընդդիմադիր խմբակցությունները պահանջել էին արտահերթ նիստ, որպեսզի կառավարությունից բացատրություններ ստանանք, թե ինչ է կատարվում մեր հայրենիքի սահմաններում։ Այդ գործընթացը տապալվեց իշխող մեծամասնության կողմից՝ փոխարենը այսօր մենք ԱԺ օրակարգում տեսնում ենք սնդիկի մասին օրենքի կարևորագույն կետի ներառումը։ ԱԺ կվերադառնանք այն ժամանակ, երբ կքննարկվեն հայրենիքին վերաբերվող կարևոր հարցերը, իսկ ձեր սնդիկ փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»,-ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Please enter a valid URL